Ադրբեջանցի օլիգարխի նավթային բիզնեսը ԻՊ-ի հետ

Navt

Ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) հաբեկչական խմբավորման հետ համաձայնեցված նավթային բիզնեսի մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իսպանական El Economista թերթը` նշելով, որ նավթի մաքսանենգությունը ԻՊ-ի հիմնական եկամտի աղբյուրն է:

ԻՊ-ի կողմից վերահսկվող Իրաքի եւ Սիրիայի տարածքների նավթահորերից օրական 1,5-2 մլն բարել նավթ է արդյունահանվում եւ թուրք միջնորդների միջոցով փոխադրվում համաշխարհային շուկա, ինչը Բաքու-Ջեյհան նավթատար խողովակաշարով Ադրբեջանից արտահանվող նավթից գրեթե երկու անգամ ավելի է, իսկ այդ առեւտրից ԻՊ-ի ստացած եկամուտը կարող է համեմատվել ՕՊԵԿ-ի անդամ որոշ երկրների նավթային եկամուտների հետ:

ԻՊ-ն նավթը վաճառում է շուկայականից գրեթե երկու անգամ ցածր գնով: Միջազգային մամուլն ավելի վաղ եւս հայտնել էր Մուբարիզ Մանսիմովի ընկերությանը պատկանող բեռնանավերով ԻՊ-ի նավթը փոխադրվելու մասին:

Իսպանական թերթը գրում է, որ միջնորդները ԻՊ-ի նավթը Իրաքից եւ Սիրիայից փոխադրում են Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ Մանսիմովի բեռնանավերն այն փոխադրում են համաշխարհային շուկա:

Օրերս Palmali Shipping & Agency ընկերության կողմից վարձակալված Մանսիմովին պատկանող երկու բեռնանավեր Ջեյհան նավահանգստում բեռնվել են ԻՊ-ի նավթով եւ ճանապարհվել, եւ եւս երկու նավ գտնվում են նավթով բեռնվելու գործընթացում:

Վերջին օրերին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված G20 երկրների գագաթնաժողովում ունեցած ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշ երկրներ աջակցում են ԻՊ-ին` գնելով նրա վերահսկողության տակ գտնվող հանքահորերից արդյունահանվող նավթը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20