Ալեքսանյանն այո է ասելու, բայց փող չտվեցին` չխոսեց

- in Ով ով է ...
Samvel Akeqsanyan

ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ինքն «այո»-ի ակտիվ քարոզարշավով է զբաղվելու:

Նա նշեց, որ Մալաթիայի բնակիչները բոլորն էլ «այո» են ասելու սահմանադրական փոփոխություններին: Ինչպե՞ս է Ալեքսանյանն անցկացնելու քարոզարշավը. «Շատ լավ»: Ըստ Սամվել Ալեքսանյանի, Հայաստանում բոլորն էլ «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին. «Այլ կերպ չի էլ կարող լինել»: Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ միայն գումարի դիմաց է հարցազրույց տալու և այսօր էլ կրկնեց իր միտքը. «Քյասիբցել եք բոլորդ, էս ի՞նչ բան ա, սաղդ առանց փողի ուզում եք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20