Ալիևը Եվրոպային զգուշացրել է չմիջամտել Ադրբեջանի գործերին

Ilham Aliev

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն ինտեգրվել Եվրոպային:

«Եվրոպայում տիրող խտրականության ու իսլամատյացության ֆոնին Ադրբեջանը մտադիր չէ ակտիվացնել եվրոպական հասարակությանն ինտեգրվելու գործընթացը։

Հնչել են հայտարարություններ, թե մենք պետք է ինտեգրվենք Եվրոպային։Ահա թե ինչ պետք է ասեմ։ Ոչ, չպետք է ինտեգրվենք։

Ինտեգրման որևէ անհրաժեշտություն չկա և հատկապես խտրականության ու իսլամատյացության ժամանակաշրջանում»,- ասել է Ալիևը։

Ալիևը Եվրոպային զգուշացրել է չմիջամտել Ադրբեջանի գործերին. «Մեզ ոչ ոք չի օգնել։ Այն ամենը, ինչին մենք հասել ենք, իրականացվել է մեր ջանքերի շնորհիվ։ Մենք օգնություն չենք ակնկալում որևէ մեկից և չունենք դրա կարիքը․ պետք չէ միջամտել մեր գործերին։ Ադրբեջանում ստեղծված է ուժեղ պետություն՝ հենված ազգային շահերի վրա»։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.