«Ահաբեկիչների տունը» ԱԱԾ գրոհից հետո

- in Հրապարակ
Brnutyun

Նորք Մարաշ համայնքի 9-րդ փողոցի 78-րդ հասցեի առանձնատնից զենք-զինամթերքն ու ձերբակալված անձանց տեղափոխելուց հետո իրավապահներն այսօր լրագրողներին թույլ տվեցին մտնել ու նկարել նշված տունը:

Լուսադեմին տան երկաթե դարպասը պայթեցնելու միջոցով են ԱԱԾ ու ոստիկանության աշխատակիցները մուտք գործել նշված հասցե, որտեղ, ըստ ԱԱԾ հաղորդագրության, գտնվել է կազմակերպված հանցավոր խմբակցությունը, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Տունն ամբողջովին տակնուվրա էր արված, կոտրված էին պատուհաններն ու գույքը: Դեպի վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները որևէ տեղեկություն չհայտնեցին լրագրողներին:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

Spread the love