Ահաբեկչության դեմ չի կարելի պայքարել առանց սոցիալական խնդիրների լուծման

- in Սոցիալական
siria

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին կարծում է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարն արդյունավետ չի լինի առանց տարածաշրջանի երկրների սոցիալական խնդիրների համալիր լուծման։ Խոսքը, մասնավորապես, արաբ երիտասարդության խնդիրների մասին է, որի շատ ներկայացուցիչներ համալրում են ծայրահեղական խմբավորումների շարքերը։

«Ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը, եթե դրանք սահմանափակվում են միայն անվտանգության հարցերով փոխգործակցությամբ, արդյունք չեն տա։ Հաջողության ձեռք բերման համար պահանջվում է համալիր լուծում, որը կանդրադառնա տնտեսական և մշակութային ասպեկտների վրա»,- ասել է նա Էր Ռիադում լատինաամերիկյան ու արաբական երկրների IV գագաթնաժողովում։

Եգիպտոսի նախագահը հիշեցրել է, որ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություն է մերձավորարևելյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության հայեցակարգին հանձնառությունը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20