ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը 44 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է Կենտուկիի նահանգապետի ընտրություններում

- in Ընտրություններ

Երեքշաբթի օրը ԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետի ընտրություններում դեմոկրատները 44 տարվա մեջ առաջին անգամ պարտվեցին՝ այդ պաշտոնը զիջելով մրցակից հանրապետականներին: 

Ընտրություններում հաղթել է հանրապետական գործարար Մեթ Բևինը: Նրա մրցակիցն էր դեմոկրատ Ջեք Քոնուեյը, ով երկու ժամկետ զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը:

Դեռևս չեն ներկայացվել ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները արդեն հայտարարում են Բևինի հաղթանակի մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20