ԱՄՆ-ն կզսպի Ռուսաստանի գործողությունները ռազմական միջոցներով

- in Կեղտոտ լվացք
usa russia

ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը մարտակոչ է նետում միջազգային կանոնակարգին, և մտադիր է դիմակայել նրան քաղաքական, տնտեսական և ռազմական միջոցներով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:

«Եվրոպայում Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի ու Վրաստանի ինքնիշանությունը, ակտիվորեն վախեցնում Բալթիայի երկրներին, իսկ Սիրիայի վտանգավոր հակամաչտությունում կրակի վրա յուղ է լցնում` ուժգնացնելով ծայրահեղականությունը, որի դեմ ինքն էր ցանկանում պայքարել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ սառը կամ տաք պատերազմի, և չենք ցանկանում, որ նա մեր թշնամին լինի»,- հավելել է նա:

Սակայն նշվում է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իր և իր դաշնակիցների շահերը նաև ռազմական միջոցներով: Քարտերը նշել է, որ այդ նպատակներով ԱՄՆ-ն «մոդեռնիզացնում է իր միջուկային զինանոցը» և ներդրումներ անում ժամանակակից զինատեսակների մշակման մեջ, ներառյալ՝ նոր ռազմավարական ռմբարկուն և լազերային զենքը: «Որոշ համակարգերի մասին ես չեմ կարող խոսել այս ֆորումում»,- հավելել է նախարարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20