ԱՄՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանը Սիրիայում S-400 ԶՀՀ-ն չի օգտագործի կոալիցիայի ինքնաթիռների դեմ

- in Միջազգային
Zenq

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը համարում է, որ իր ռազմական ինքնաթիռները պաշտպանելու նպատակով S-400 զենիթա-հրթիռային համալիրը Սիրիա ուղարկելու Ռուսաստանի որոշումն էլ ավելի կբարդացնի առանց այն էլ սիրիական երկնքի ոչ հասարակ իրավիճակը: Այդ մասին TASS-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան:

«Մենք տեսել ենք հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանը Սիրիա կուղարկի նորագույն հրթիռային «երկիր-երկինք» համակարգը»,- ասել է նա: «Այդ համակարգերը էլ ավելի կբարդացնեն Սիրիայի երկնքի առանց այն էլ բարդ իրավիճակը և չեն օգնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ վերջինս չունի ռազմական ավիացիա: Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կպահպանի Հուշագրերի պայմանները` թռիչքների անվտանգության հարցերով փոխըմբռնումը և այդ համակարգը չի օգտագործի կոալիցիայի ինքնաթիռների դեմ»,- եզրակացրել է նա:

Air Force Times թերթին տված հարցազրույցում ԱՄՆ-ի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Չարլզ Բրաունը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները Սիրիայում ռազմաօդային գործողությունների անցկացման ժամանակ կոնֆլիկտային իրավիճակների կանխման հարցով փոխըմբռնման վերաբերյալ Հուշագիր են ստորագրել, և պահպանում են պայմանավորվածությունները:

Spread the love