Այսօր կործանված ինքնաթիռը հայկակա՞ն է

- in Կեղտոտ լվացք
inqnatir

Այսօր ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Հարավային Սուդանում կործանվել է ռուսական բեռնատար ինքնաթիռ: Ինտերֆաքսը տեղեկացնում է, որ ռուսական բոլոր ավիաընկերությունները հերքել են, որ ինքնաթիռը պատկանում է իրենց:

Գործակալությունը, հղում անելով իր տեղեկացված աղբյուրին, տեղեկացնում է նաեւ, որ այդ ինքնաթիռը կարող էր պատկանել հայկական որեւէ ավիաընկերության:

Նշվում է, որ զոհվել են ինքնաթիռում եղած 12 ուղեւորներից ու անձնակազմի անդամներից 10-ը: ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ զոհերի թիվը հասնում է ոչ պակաս 25-ի: Իր հերթին, Ռոյթերզ գործակալությունը նշում է 40-ից ավելի զոհերի մասին:

ՀՀ Քաղավիացիայի վարչությունից տեղեկացրին, որ ճշտում են այս տեղեկությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20