Անօդաչու սարքերն ու Օբամայի վարչակազմը

Barak Obama

Ամերիկացի նախկին զինծառայողները բաց նամակ են գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ զգուշացնելով, որ անօդաչու սարքերի միջոցով իրականացված ռազմական գործողությունները օգնում են Իսլամական պետությանն ու այլ ահաբեկչական կազմակերպությունների նոր համախոհների ներգրավել իրենց շարքեր:

Բաց նամակի հեղինակների կարծիքով այդ սարքերի միջոցով իրականացված հարվածներից նաեւ խաղաղ բնակիչներ են զոհվում ինչը «ահաբեկչության եւ աշխարհում անկայունության կործանարար շարժիչ ուժերից մեկն է հանդիսանում»:

Նրանք որոշել են դիմել ԱՄՆ նախագահին, պաշտպանության նախարարին եւ Կենտրոնականկան հետախուզական վարչության ղեկավարին առաջին հերթին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերից հետո: «Մենք չենք կարող անտարբեր մնալ Փարիզում տեղի ունեցած ողբերգության հանդեպ, գիտակցելով, թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կարող է ունենալ թռչող սարքերի ծրագիրը տանը եւ դրսում, իրենց նամակում գրել են նախկին զինծառայողները:

Guardian-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերից հայտնի է դարձել, որ անօդաչու սարքերի հարվածներից զոհերի մոտ 90% նրանք չէին, ում դեմ ուղղված էր այն: Անհայտ զոհերը փաստաթղթում նշված են որպես «թշնամիներ, մարտի դաշտում սպանվածներ»:

Նամակի հեղինակներից մեկի կարծիքով չարժե բանակցություններ վարել այնպիսի ծայրահեղականների եւ ահաբեկիչների հետ, ովքեր ահաբեկչական հարձակումներ իրականացրին Փարիզում, սակայն պետք է տարբերել սովորական մարդկանց նման արմատականներից:

Անօդաչու սարքերի ծրագիրը ծաղկում ապրեց Օբամայի նախագահության տարիներին: Նրանք իդեալական են համարվում ահաբեկիչներին դիտարկելու եւ հետապնդելու համար: Անօդաչու սարքերի մասին տեղեկությունները գաղտնի են, սակայն Հետաքննող լրագրողների բյուրոն եւ Նոր Ամերիկա ֆոնդին հաջողվել է պարզել, որ Օբամայի իշխանության գալուց հետո ՄԱՆ ավելի քան 400 հարված է հասցրել անօդաչու սարքերից, մասնավորապես` Իրաքում եւ Աֆղանստանում:

Դրանց օգտագործումը իրավաբան-միջազգայնագետների կողմից երկու պատճառով քննադատության է արժանանում: Այն, որ ԱՄՆ իրեն իրավունք է վերապահում 2001թ սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո հարվածներ հասցնել Ալ-Քաիդային եւ նրա կողմնակիցներին եւ երկրորդ`անօդաչու սարքերից խաղաղ բնակիչներ են զոհվում: Տարբեր գնահատականներով խոսքը 342-ից 488 մարդու մասին է:

Թռչող սարքերի օպերատորները Guardian-ին հայտնել են, որ հաճախ դժվար է հստակ ասել, թե ովքեր են զոհվում հարվածներից: ԱՄՆ Իսլամական պետության դեմ պայքարում է միայն օդից, օգտագործելով ինքնաթիռներ եւ անօդաչու սարքեր: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի շուրջ ութ հազար հարված է հասցվել:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.