Արտաքին պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը հաջորդ տարի կհասնի 49 տոկոսի

Հայաստանի արտաքին պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը հաջորդ տարի կհասնի 49 տոկոսի, այսօր Ազգային ժողովում ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ըստ Գագիկ Խաչատրյանի, «Ցանկացած պետության համար ցանկալի չէ, որ արտաքին պարտքը մեծանա, բայց երկրներն առանձնահատկություն ունեն: Մեր թիմի կարծիքով՝ կարևոր է, որ արտաքին պարտքն իրոք չգերազանցի թույլատրելի սահմանը, բայց նաև կարևոր է, թե այդ փողը վերցնելիս ինչ ծրագրեր ես իրականացնում, որ էֆեկտիվություն ապահովի, նպաստի տնտեսության աշխուժացմանը»:

Նախարարի խոսքով՝ այն երկրները, որոնք ունեն նավթային ու գազային ռեսուրսներ, նրանք արտաքին պարտքի ցածր բեռ ունեն: Իսկ այն երկրները, որոնք չունեն այդ ռեսուրները, ունենում են բարձր պարտքի ցուցանիշ:

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ եթե կառավարությունը միայն պարտքը վերցնի, չմտածի ներքին ռեսուրսների մասին և չմտածի ինչպես անել, որ դա նպաստի տնտեսության աշխուժացմանը, այդ դեպքում ՀՆԱ-արտաքին պարտք 35 տոկոս հարաբերակցությունն էլ կլինի վտանգավոր. «Այստեղ կարևոր է, թե ինչպես ենք օգտագործում այդ գումարները»:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.