Գերմանիայում ձերբակալել են փարիզյան ահաբեկիչներին զենք վաճառողին

- in Իրավունք
Dzernashxta

Ոստիկանությունը ձերբակալել է առևտրականի, որն ահաբեկիչներին զենք է վաճառել, ինչն էլ օգտագործվել է փարիզյան ահաբեկչությունների ժամանակ: 

Գերմանիայում ծայրահեղականները ձեռք են բերել չինական արտադրության 2 Կալաշնիկով ինքնաձիգ և հարավսլավական արտադրության 2 «Զաստավա М 70» ինքնաձիգ:

Ոստիկանները պարզել են, որ զենքը ոմն Սաշա Վ.-ն նոյեմբերի 7-ին վաճառել է «Փարիզից արաբի»՝ առանց անունը նշելու: Համապատասխան գրառումն առևտրականն արել է իր սմարթֆոնում: Նշվում է, որ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են նրան:

Պարբերականի տեղեկությամբ՝ Սաշա Վ.-ն ծնունդով Մագշտադտ քաղաքից է: Նա աշխատել է համացանցի «մութ մասում», այնտեղ նա ունեցել է իր առևտրային հարթակը: Խուզարկության ժամանակ նրա տանը հայտնաբերվել է 16 միավոր հրազեն:

Spread the love