Գերմանիան ավելի ակտիվորեն կպայքարի ԴԱԻՇ-ի դեմ

Angela Merkel

Գերմանիան ավելի ակտիվ գործողություններ կձեռնարկի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, խոստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում:

«Գերմանիան պարզապես պարտավոր է արձագանքել և գործել ավելի արագ»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ: Երկու երկրների ղեկավարները հարգել են Փարիզում նոյեմբերի 23-ին կատարված ահաբեկչության 130 զոհերի հիշատակը:

«Մենք ահաբեկիչներից ավելի ուժեղ ենք, սակայն նրանց դեմ պայքարում հարկավոր է կենտրոնացնել բոլոր ուժերը»,- ասել է Մերկելը և ավելացրել, որ «ԴԱԻՇ-ին բառերով չես համոզի, նշանակում է՝ նրանց դեմ պետք է պայքարել ուժային մեթոդներով»:

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ քվեարկել են ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ֆրանսիական ավիահարվածների շարունակման օգտին, ինչը պլանավորված էր իրականացնել մինչև հունվար: Ֆրանսիան նաև կոչ է արել եվրոպական երկրների ղեկավարներին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իրեն ռազմական աջակցություն ցույց տալ, ինչին նրանք համաձայնել են:

Մերկելը և Օլանդը եվրոպական երկրների սահմանապահ ծառայություններին կոչ են արել խստացնել վերահսկողությունը` հատկապես ԵՄ-ի արտաքին սահմաններում: Հայտնի է, որ Փարիզի մահապարտներից երկուսը Եվրոպա են հասել Հունաստանից եկած փախստականների հետ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.