Գլոբալ տաքացումը կհանգեցնի աղքատների թվի աճի

- in Հասարակություն

Այն դեպքում, եթե բավարար միջոցներ չձեռնարկվեն գլոբալ տաքացումը կանխելու համար, մինչեւ 2030 թվականն աշխարհում աղքատների թիվը կարող է ավելանալ 100 միլիոնով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ տաքացման պատճառով Աֆրիկայում սննդամթերքի գները կաճեն մոտավորապես 20 տոկոսով: Բացի այդ, աշխարհում կավելանա միգրատների թիվը:
Ինչպես նշում է BBC-ն, Համաշխարհային բանկի հայտարարությունը հրապարակվել է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցի շուրջ 70 պետությունների ներկայացուցիչների հանդիպման նախօրեին:
Նոյեմբերի վերջին այդ հարցը քննարկվելու է Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20