«Գրել հրաշալի ստեղծագործություն, դա դեռ գրականություն չէ»

- in Մշակույթ
Hovik Charkhchyan

www.Qayl.am Նոյեմբերի 5-ին «Գրական-երիտասարդական ակումբը», ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունն ու Qayl.am գրական-մշակութային նախաձեռնությունը կազմակերպել էր հանդիպում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:

Հանդիպման ընթացքում գրողը ներկայացրեց «Չարենցի կրակոցը» գրքի ստեղծման դրդապատճառներն ու նախապատմությունը: Դժվարությունը եղել է սկզբում, երբ անհրաժեշտ էր որոշել գրվելիք ստեղծագործության ժանրը՝ կենսագրական մի պատմությու՞ն, թե ազատ ստեղծագործություն՝ մտքին թռիչք տալով: Որպես լավագույն տարբերակ ընտրվել է փաստագրական վեպը՝ մեր օրերում մոռացված ժանրերից մեկը: Հեղինակը նշեց նաև, որ իր նպատակն է եղել գրել մի գիրք, որտեղ ոչ մի նախադասություն հորինված չի լինի. այդ իսկ պատճառով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են այդ թվականի Երևանի քարտեզը, կառույցները, դրանց ներսի հարդարանքը, ծառուղիները:

«Չարենցի կրակոցը» գիրքը տպագրվել է 2000 օրինակով և գտել իր սպառողներին: Քննարկաման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև հայ ժամանակակից գրականությանը: Հովիկ Չարխչյանը նշեց, որ ներկայումս կա ընդհանուր դաշտի առողջացման խնդիր։ «Գրել հրաշալի ստեղծագործություն, դա դեռ գրականություն չէ: Մենք շատ ենք տարվել դրսի մշակույթով. չի կարող պտուղ տալ այն սերմը, որը մեր հողի համար չէ»,- նշեց գրողը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20