Եվրահանձնաժողովը նախազգուշացնում է նոր պատժամիջոցների մասին

- in Միջազգային
EM ETM

Ուկրաինական ճգնաժամի ձգձգված շարունակությունը սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցների երկարացմամբ։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում՝ փոխանցում է Gazeta.ru-ն։

«Կանխատեսման վատացման ռիսկերը կապված են Ուկրաինայի շուրջ ձգձգվող աշխարհաքաղաքական խնդիրների հետ, ինչը կարող է հանգեցնել 2016-ի սկզբից հետո պատժամիջոցների հետագա երկարացման»,- ասվում է զեկույցում։

Զեկույցում նաև նշվում է, որ ռուսական տնտեսությունը 2015-ին ավելի անկում կապրի, քան կանխատեսվում էր։ 2015-ի համար կանխատեսվող ՀՆԱ նվազումը 3.5 տոկոսից փոխվել է 3.7 տոկոսի, բացասական դինամիկան կշարունակվի նաև 2016 թվականին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20