Եվրոպան անհանգստացած է Թուրքիայի ընտրությունների արդյունքներից

- in Ընտրություններ

Եվրոպան անհանգստացած է Թուրքիայում երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի առնչությամբ, քանի որ այդ հաղթանակը հարցականի տակ կդնի երկրում մամուլի ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։

The Irish Times. Հաղթող կուսակցությունը հիմնադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Նշվում է, որ նրա քաղաքականությունն ուղղված է երկրում տնտեսական առաջընթացի և կայուն իրավիճակի ստեղծմանը։

Այնուհանդերձ լիրայի փոխարժեքի անկումը, մահապարտների կողմից իրականացվող պայթյունները և պատերազմը PKK-ի դեմ միայն սրել են ընտրողների շրջանում անկայունության զգացումը։ Հաղորդվում է, որ կապված դրա հետ՝ իշխանություններն ակտիվորեն պայքար են մղում կառավարական գործողությունների քննադատների դեմ։

ԶԼՄ-ներում խոսքի ազատության սահմանափակումն ու մարդու իրավունքների խախտումը Թուրքիայում դժգոհություն են առաջացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում։ Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պատգամավոր Ֆարուք Լոգօղլուն մտավախություն է հայտնել, որ Էրդողանի կուսակցության իշխանության ներքո երկիրը բոլոր ճակատներով կշարժվի հակառակ ուղղությամբ։

Սակայն Եվրոպայի համար Էրդողանի կուսակցության հաղթանակը ոչ միայն անհանգստության պատճառ է, այլև սփոփանք, քանի որ հենց ԱԶԿ-ի ղեկավարությունն է միգրացիոն ճգնաժամի ժամանակ համաձայնել ընդունել ավելի քան 2 մլն սիրիացի փախստականի։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20