ԵՏՄ միասնական արժույթի ներդրում չի ծրագրվում

- in Տնտեսական

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միասնական արժույթի ներդրում չի ծրագրվում, առցանց մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ղազախստանի նախագահի մամլո քարտուղար Դաուրեն Աբաևը:

«Ներկայումս ԵՏՄ հաշվարկային միավորի և միասնական արժույթի ստեղծումը չկա օրակարգում: Այդ հարցը չի քաննարկվում ինտեգրացիոն միության ոչ մի մակարդակում»,- ասել է Աբաևը:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հետ հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ ԵՏՄ երկրների համար միասնական հաշվարկային միավորի ստեղծման աշխատանք դժվարությամբ, բայց տարվում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20