Երիտասարդ ամերիկուհիներն ավելի շատ են նախընտրում մնալ տանը՝ իրենց ծնողների հետ

- in Հասարակություն
Canotutyun

Օր օրի ավելի շատ ամերիկուհիներ են նախընտրում մնալ տանը՝ իրենց ծնողների ու մյուս հարազատների հետ։ Դրա մասին վկայել է Pew Research Center-ի հետազոտությունը։

Փորձագետները հետազոտել են ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալները, որոնց համաձայն՝ 2014 թվականին 18-34 տարեկան ամերիկուհիների 36.4 տոկոսն ապրել է ծնողների կամ մյուս հարազատների հետ։

Դա ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 1940-ական թվականներից։ Այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 36.2 տոկոս։ Ինչ վերաբերում է երիտասարդ ամերիկացիներին, ապա 2014 թվականին իրենց ծնողների կամ մյուս հարազատների հետ ապրել է 42.8 տոկոսը (1940 թվականին՝ 47.5 տոկոսը)։ Հաղորդվում է, որ երիտասարդ աղջիկներն ու տղաները սկսել են ավելի հաճախ մնալ տանը կամ վերադառնալ տուն 2000 թվականից հետո։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20