Երկրում կայունության համար թուրքերը կարող են ծանր գին վճարել

- in Մամուլ, Միջազգային
Turkey

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում անսպասելի հարված էր ստացել՝ կորցնելով խորհրդարանում մեծամասնությունը:

The Guardian. Այդուհանդերձ, Էրդողանը կիրակի խաղաց իր քաղաքական կյանքի ամենամեծ թղթախաղը և հաղթեց: Սակայն երկրում կայունության համար նրան և ԱԶԿ-ին ամբողջական լիազորություն տալով՝թուրքերը կարող են ծանր գին վճարել՝ գրում է The Guardian-ը` մեկնաբանելով Թուրքիայում կիրակի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Էրդողանը մտածեց «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» քաղաքականությամբ փոխել Թուրքիայում տիրող եղանակը: Ամբողջ ընտրարշավի ժամանակ խոսեց անվտանգությունից և կայունությունից և բավարար քանակությամբ ընտրող անսաց նրա զգուշացումներին: Դա թուրքական ժողովրդավարության ապագայի համար կասկածներ ստեղծող ավտորիտար մարդու անձնական հաղթանակն է, գրում է թերթը։

«Եթե ԱԶԿ-ն կարողանա ստանալ «Ազգայնական շարժում» կուսակցության աջակցությունը, ապա կունենա սահմանադրությունը փոխելու և երկրում նախագահական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ 330 պատգամավոր, ինչը երկրի միանձնյա ղեկավար լինելու նրա մեծագույն ցանկություն է»,- նշել է թերթը:

Թերթի կարծիքով` խորհրդարանում մեծամասնություն ապահովելով՝ Թուրքիայի գրեթե միանձնա տիրակալ դարձած Էրդողանը այժմ կարող է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակիցների դեմ ավելի կոշտ գործել: Դրան որպես այլընտրանք` Էրդողանը կարող է վերադարձնել PKK-ի հետ հրադադարը։ Ըստ թերթի` ԱՄՆ-ը Թուրքիայի վրա ճնշում է գործադրելու երկրորդ այլընտրանքի համար:

Թերթը նշում է, որ թեև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) կարողացավ մտնել խորհրդարան, սակայն, ընտրություններում կորցնողը հենց HDP-ն է, ինչի պատճառով այժմ քրդերը հայտնվել են անորոշության մեջ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20