Երևանում վրաերթի հետևանքով մահացել է հանրությանը հայտնի աշուղ Երազը

- in Հասարակություն

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում նոյեմբերի 4-ին՝ 21:40-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել Երևանի 69-ամյա բնակիչ Էմմա Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է, և դիմել փախուստի: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահ առաջացնելը և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը:

Պարզվում են դեպքի հանգամանքները և վարորդի ինքնությունը: Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ վրաերթից մահացած Էմմա Հովհաննիսյանը հայտնի աշուղ Երազն էր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20