Զինված խմբի ձերբակալված անդամներից մեկը հացադուլ է հայտարարել

Dzernashxta

Ոստիկանության դիտորդական խումբը նոյեմբերի 27-ին Երևանի ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված 18 ձերբակալվածների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիտորդական խմբի մամուլի ծառայության տարածած հաղորՍ ագրության մեջ ասված է.

«Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին, որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ:

Դիտորդական խմբի կողմից որոշ իրավունքների մասին տեղեկացվեց ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին:

Ձերբակալվածներից Գ. Ջ-ն հայտնեց, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել: Դիտորդական խումբը պարզեց, որ Գ.Ջ-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում և պահանջ չի ներկայացրել: Դիտորդական խմբի կողմից Գ. Ջ-ին բացատրվեց, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում և պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ: Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացավ պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ-ն հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի և կներկայացնի:

Միաժամանակ, Դիտորդական խումբը պարզեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելված էր թե՛ տեսակության և թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելու իրավունքները:

Դիտորդական խումբը տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում կպահի իր ուշադրության կենտրոնում և կփորձի տեղեկություններ հաղորդել»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.