Airbus A321-ի անձնակազմի բանակցությունների մանրամասները

- in Միջազգային
inqnatir

Եգիպտոսում կործանված Airbus A321 ինքնաթիռի օդաչուները մինչև աղետի պահն ինքնաթիռում անսարքությունների մասին տեղեկություն չեն ունեցել: Այս մասին INTERFAX-ին հայտնել է տեղյակ աղբյուրը Կահիրեում:

«Դիսպետչերների հետ թռիչքի անձնակազմի խոսակցության զրույցի ձայնագրությունից հետևում է, որ ռադարներից ինքնաթիռի անհետանալուց 4 րոպե առաջ իրավիճակն ինքնաթիռում աշխատանքային է եղել, անձնակազմը սովորական բանակցություններ է վարել դիսպետչերների հետ, ոչինչ չի մատնանշել ինքնաթիռում խնդիրներ, անձնակազմը ևս դրանց մասին չի հայտնել»,- պատմել է աղբյուրը:

Աղբյուրն ավելացրել է, որ ռադարներից ինքնաթիռի անհետացման պահին ձայնագրության մեջ նախորդում են «աշխատանքային թռիչքին ոչ բնորոշ ձայներ», սակայն օդաչուներն աղետի ազդանշան չեն տվել: «Դատելով ձայնագրությունից՝ ոչաշխատանքային իրավճակն ինքնաթիռում տեղի է ունեցել հանկարծակի և անսպասելի է եղել թռիչքի անձնակազմի համար»,- նշել է նա:

Երեքշաբթի ավելի վաղ ամերիկյան CBS և NBC հեռուստաալիքները հայտնել են, որ ԱՄՆ ինֆրակարմիր արբանյակը ջերմային բռնկում է արձանագրել Սինայի թերակզղու երկնքում, երբ այնտեղ է եղել Airbus A321-ը: Նշվում է, որ մասնագետներն ուսումնասիրում են արբանյակի տվյալները՝ պարզելու բռնկման պատճառը: Հեռուստաալիքների տեղեկությամբ՝ պատճառներից մեկը կարող է լինել պայթյունը վառելիքի բակում կամ շարժիչում, միաժամանակ չի բացառվում ռումբի պայթելու վարկածը: Պենտագոնում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել:

Airbus A321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ է թռչելիս եղել: Ինքնաթիռն ընկել է Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20