էրդողանի վարորդը պատգամավոր է դարձել

- in Ընտրություններ

Թուրք լրագրողները պարզել են, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ցուցակով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է դարձել Ահմեթ Համդի Ջամլին, ով մոտ 20 տարի եղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդը:

Նա պատգամավոր է ընտրվել Ստամբուլից: Ամռանը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նա չէր կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել:

Ջամլին Էրդողանի վարորդն էր, երբ նա առաջին անգամ առաջադրվել էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում: Նա նաև Էրդողանի հոգևոր ու քաղաքական ուսուցչի՝ Նաջմեթին Էրբականի վարորդն է եղել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20