Թուրքիայում երկու լրագրողի ձերբակալել են խռովություն հրահրելու համար

- in Մամուլ
Turkey

Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Nokta պարբերականի գլխավոր խմբագիր Ջևհերի Գյուվենին ու պարբերականի լրատվական բաժնի խմբագիր Մուրատ Չապանին։ Նրանք մեղադրվում են մարդկանց խռովության հրահրելու համար։

Ձերբակալման համար պատճառ են դարձել Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին նվիրված հրապարակումները։ Nokta-ի վերջին համարը լույս է ընծայվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նկարով, որի վրա գրված է եղել՝ «Նոյեմբերի 2. Թուրքիայում քաղաքացիական պատերազմի սկիզբ»։

Ստամբուլի դատարանը դատախազության պահանջով արտոնել է այդ համարի կալանքը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20