Թուրքիայում ընտրություններից հետ Էրդողանի տասնյակ հակառակորդներ են ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել են Ֆեթուլահ Գյուլենի 35 կողմնակիցներ, որոնք քննադատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը: 

Մասնավորապես` ձերբակալվել են ոստիկաններ և պաշտոնյաներ: Նշվում է, որ ստուգայցն իրականացել է մեկ օր անց այն բանից հետո, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է կրկնակի խորհրդարանական ընտրություններում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակը ժողովրդավարության համաշխարհային պատմության մեջ իշխանության գալուց 14 տարի հետո հանդիսանում է աննախադեպ:

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել անցյալ կիրակի: Նախնական տվյալներով` ԱԶԿ-ն ստացել է 49․5% ձայն և խորհրդարանում 550 տեղից 317-ը, որը նրան հնարավորություն է տալիս ձևավորել միակուսակցական կառավարություն:

Խորհրդարան կմտնեն նաև ձախ կենտրոնամետ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը` 25․3% ձայն և 134 տեղ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 11․9 % և 40 տեղ և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցույունը` 10․8 % և 59 տեղ:

«Մեր ժողովուրդը 2002 թվականի նոյեմբերի 3-ին առաջին անգամ 34․5% ձայնով իշխանությունը վստահեց մեզ` 1․5 տարեկան կուսակցությանը: Այդ ընտրություններից հետո մեր ձայները աստիճանաբար աճեցին: Շատ ընտրություններում մենք հաղթել ենք բարձր պահած գլխով: Իսկ այժմ` 14 տարի անց մենք կրկին հասել ենք 2011 թվականի ցուցանիշին: Դա համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ աննախադեպ է. 14 տարի իշխանությունում գտնվելուց հետո ժողովուրդը կրկին վստահել է մեզ` տալով 49․5% ձայն»,- հայտարարել է Դավութօղլուն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20