Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո բախումներում 602 մարդ է զոհվել

- in Ընտրություններ
Turkey

Թուրքիայի մարդու իրավունքների հարցերով կազմակերպության կողմից ոլորտում խախտումների վերաբերյալ հրապարակված զեկույցում ասվում է, որ այդ երկրում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ուժայինների և քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումներում 602 մարդ է զոհվել, այդ թվում` զինծառայողներ, ոստիկաններ եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներ:

Զեկույցը ներկայացրած կազմակերպության նախագահ Օզթուրք Թյուրքդողանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններն անցկացվել են ոչ սովորական պայմաններում, իսկ բնակչությունն ընդվզել է ընտրությունների արդյունքների դեմ:

Նշելով PKK-ի հետ զինված բախումների վերսկսման մասին՝ Թյուրքդողանն ասել է, որ բռնության մթնոլորտում են անցել նաև նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Նրա խոսքով` 2015 թվականի հունիսի 7-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում պետության ուժային կառույցների կողմից սպանվել է 128 քաղաքացիական անձ, 195 քաղաքացի էլ վիրավորվել են: Զինված բախումներում սպանվել է 150 զինծառայող, ոստիկան, 421 մարդ վիրավորվել է: PKK-ականների շարքում նշվում է 181 զոհի մասին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20