Թուրքիայում հայտարարվել է նոր կառավարության կազմը

Turkey

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել կառավարության նոր կազմը, որը ձեւավորվել է նոյեմբերի 1-ին անցկացված կրկնական խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսկացության (ԱԶԿ) տարած հաղթանակից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը հաստատել է նոր կառավարության կազմը:

Նոր կառավարությունում Էրդողանը ԱԶԿ ցուցակով պատգամավոր ընտրված Բերաթ Ալբայրաքին, որը հանդիսանում է նրա փեսան, նշանակել է էկոնոմիկայի նախարար:
Էրդողանի եւս մեկ զինակից` Բինալի Յըլդըրըմը ստացել է տրանսպորտի նախարարի պաշտոնը:

Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիմշեքը նշանակվել է փոխվարչապետ, նա պետք է համակարգի տնտեսական հարցերը:

Մյովլուդ Չավուշօղլուն վերանշանակվել է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում:

Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, որը հանդիսանում է ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության հիմնադրի որդին, եւ որը ի հակառակ իր կուսակցությանը մտել էր ժամանակավոր կառավարության կազմ, նշանակվելու է փոխվարչապետ:

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ը հավաքել էր ընտրողների ձայների 49,4 տոկոսը, ինչը խորհրդարանում նրան 316 պատգամավորական աթոռներ է ապահովել եւ թույլ տվել միակուսակցական կառավարություն ձեւավորել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու, երբ խախտում են իր օդային սահմանը՝ չնայած բազմակի նախազգուշացումներին: Նրա խոսքով, Թուրքիան անհրաժեշտ ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի երկրի անվտանգությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների համար:

Spread the love
  • 12
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.