Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ ԺԴԿ նախկին պատգամավորը

- in Միջազգային
Turkey

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) նախկին պատգամավոր Սեբահաթ Թունջելը ձերբակալվել է Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում։

Նրան արգելել են լքել երկիրը, ինչից հետո ազատ են արձակել։ Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան, երբ Թունջելը ցանկացել է Ստամբուլից մեկնել Բրյուսել։ Օդանավակայանի ոստիկանությունում հարցաքննվելուց հետո նրան ուղարկել են Բաքըրքյոյի դատախազություն։ Այդ ամենը կապված է 2010 և 2013 թթ. երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նրա թվիթերյան գրառումների հետ։

Հիշեցնենք, որ Սեբահաթ Թունջելն օրեր առաջ Թուրքիայի իշխանություններին զգուշացրել էր բախումների կործանարար ուղին ընտրելու համար։ Թունջելը 2011 թ. մարտի 21-ին (Նովրուզ) Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում ապտակել էր թուրք ոստիկանապետի, իսկ այս տարվա ամռանը հայտարարել էր, որ շատերը ցանկացել են համբուրել իր ձեռքը, որով նա ապտակ է հասցրել ոստիկանապետին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20