Թուրքիայում և Ադրբեջանում խորհրադարան են ընտրում

- in Ընտրություններ
Yntrutyun

Հայաստանի հարևան երկու պետություններում՝ Ադրբեջանում և Թուրքիայում այսօր՝ նոյեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրությունների օր է:

Ադրբեջանում քվեարկության իրավունք ունի 5.2 միլիոն քաղաքացի: Այդ երկրում պատգամավորներն ընտրվում են միայն մեծամասնական համակարգով: Խորհրդարանի 125 տեղերին հավակնում է 767 թեկնածու: Ընտրությունները կայացած են համարվում անկախ ընտրություններին մասնակիցների թվից:

Թուրքիայում էլ նոր ընտրություններ են անցկացվում այն բանից հետո, երբ կառավարություն և խորհրդարանական կոալիցիա ձևավորել չհաջողվեց: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել էր մեծամասնությունը խորհրդարանում: Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 57 միլիոն մարդ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20