Թուրքիան ամեն ջանք կգործադրի ԵՄ մտնելու համար

- in Միջազգային
Turkia

Անկարան պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ԵՄ մտելու համար, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսի հետ հանդիպման ժամանակ:

«Այդ տեսակետից մենք Եվրամիությունից սպասում ենք մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ քայլերի, մասնավորապես, բանակցությունների նոր կետերի բացմամբ: Թուրքիան պատրաստ է բոլոր ուժերը ներդնել ԵՄ մտնելու գործընթացում առաջընթաց ունենալու համար»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Թիմերմանսը շնորհավորել է Դավութօղլուն, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի համար:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնությունը ստորագրվել է 1963 թվականին: Անկարան Եվրամիությանն անդամակցելու դիմում տվել է 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20