Թուրքիան ընդդեմ ԴԱԻՇ-ի ու թմրավաճառների

Turkey

Թուրքիան Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային ռազմական գործողություններ կսկսի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Նրա խոսքով՝ ցամաքային գործողությունները կարող են սկսվել առաջիկա օրերին։

Սինիրլիօղլուի խոսքով՝ բոլոր երկրները պետք է ջանքեր ներդնեն սպառնալիքի վերացման համար, որն իրենից ներկայացնում է ԴԱԻՇ-ը։

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը լուրջ սպառնալիք է նաև Թուրքիայի համար, և Անկարան Հյուսիսային Իրաքի վարչակազմին կցուցաբերի լիարժեք աջակցություն այդ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացնում թմրավաճառների դեմ՝ գրում է թուրքական Sabah թերթը։

Հատուկ գործողության շրջանակում արդեն ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։ Գործողությանը մասնակցում է ավելի քան 500 ոստիկան։

Ավելի վաղ վարչապետ Ահմեթ Դավութօղուն հայտարարել էր, որ երկրում թմրանյութերի դեմ պայքարը կուժեղացվի։

Թմրամոլությունը համարվում է Թուրքիայի խնդիրներից մեկը՝ ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունը մտադիր է մեծացնել նարկոլոգիական դիսպանսերների թիվը։

Վարչապետը նշել է, որ թմրանյութ վաճառողները կհավասարեցվեն ահաբեկիչներին։

Այսօր Թուրքիայում հաշվառված է թմրակախվածություն ունեցող 48.374 դեռահաս։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.