Թուրքիան Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներից մեկի համար երկու անգամ զգուշացրել է

- in Միջազգային
Turkia

Թուրքիան Ֆրանսիային երկու անգամ զգուշացրել է ահաբեկիչներից մեկի վերաբերյալ, ով պատասխանատու է Փարիզի ահաբեկչության համար։

Թուրքական ոստիկանության տվյալներով՝ 29-ամյա Իսմաիլ Օմար Մոսթեֆաիի մասին 2014 թվականի դեկտեմբերին ու 2015 թվականի հունիսին երկու անգամ զգուշացվել է Ֆրանսիան։ Սակայն Ֆրանսիայի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել այդ զգուշացումներին։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Մոսթեֆաին 2013 թվականին Թուրքիա է ժամանել Հունաստանին ու Բուլղարիային սահմանակից Էդիռնե նահանգով։ Իշխանությունները հայտարարել են, որ չկա հաստատում, որ նա լքել է երկիրը։ Ֆրանսիան Մոսթեֆաիով հետաքրքրվել է միայն Փարիզի ահաբեկչություններից հետո։

ԳԴՀ ոստիկանության աշխատակիցները ստուգում են ալժիրցի փախստականի տրամադրած տեղեկությունները. նա իր բարեկամներին նախազգուշացրել էր Փարիզում ծրագրվող ահաբեկչությունների մասին, հայտնում է Associated Press-ը:

Իրավապահների խոսքերով՝ Ալժիրի 39-ամյա քաղաքացին ձերբակալվել է Գերմանիայի արևելյան քաղաքներից մեկում՝ ներգաղթյալների ապաստանում, այն բանից հետո, երբ նրա մասին ոստիկանությանը տեղեկացրել են երկու սիրիացի փախստական:

Նշվում է, որ տղամարդը սիրիացիներին տեղեկացրել է այն մասին, որ Փարիզին սպասվում է «ահ ու սարսափ»:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բրյուսելում հատուկ գործողությունների արդյունքում ահաբեկչության մեջ կասկածվողը չի հայտնաբերվել:

Spread the love