Ինչու՞ են կանայք դադարում գրավիչ լինել իրենց ամուսինների համար

Canotutyun

Օրերն աննկատ դառնում են տարիներ՝ փոխելով մեզ և մեր կողքին գտնվող անձնավորությանը։ Դուք արդեն մոռացել եք, որ ձեր ամուսինը երբևէ առանց որևէ պատճառի ձեզ նվեր է մատուցել և հանդիպում կազմակերպել: 

Այսօր նա իր ուշադրությունը կիսում է աշխատանքի, ընկերների և ձեր միջև և այդ ցանկում դուք առաջին տեղում չեք:

Սիրո կրակը ժամանակի ընթացքում վերածվել է թույլ կայծի, որը ցանկացած պահի կարող է մարել։

Իսկ ո՞վ է մեղավոր։ Արդյո՞ք կինն իրեն մեղավոր է զգում, որ սերը մարել է։ Տղամարդկանցից շատերը կարծում են, որ միմյանց նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու հարցում գլխավորը դերակատարը կինն է։

Ինչու՞ ամուսիններն իրենց կանանց այլևս գրավիչ չեն համարում։

Ահա նրանց հնչեցրած 10 հիմնական պատճառները:

1. Կանայք չափազանց շատ են փնթփնթում՝ նույնը մի քանի անգամ կրկնելով։ Եթե տղամարդը չի արձագանքում, ապա ամենալավ ելքը ինքնուրույն անելն է։

2․ Կանայք ցանկացած առիթով բողոքում են, որը կարող է սթրեսի պատճառ հանդիսանալ և բարձրացնել ամուսնու արյան ճնշումը։ Եթե տղամարդը նրան չի լսում ավելի լավ է լռել՝ հասկանալով, որ նա չի պատրաստվում որևէ բան փոխել։

3. Կանայք չգիտեն, թե երբ լռեն։ Արդյո՞ք նրանք երբևէ հոգնում են իրենց խոսելուց։

4. Կանայք հաճախ քննադատում են թե ինչպես են հագնվում իրենց ամուսինները։ Նրանց բարկացնում է «ծնկներին կախ ընկած մեծ շալվարը» ։

5. Տղամարդը ևս կարող է վատ արտահայտվել կնոջ հագուկապի մասին: Ամուսնուն դուր չի գալիս, երբ իր կինը փորձելով թաքցնել ավելորդ քաշը բալախոն կամ իր տարիքին անհամապատասխան զգեստ և ճչացող կոշիկներ է հագնում։

6. Ամուսնուն վրդովեցնում է նաև կնոջ չխնամված մազերը և հին խալաթը, նրա հագած շալվարի անորոշ չափը։

7. Ամուսինները ևս երազում են ռոմանտիկ հարաբերությունների մասին և բոլորովին էլ դեմ չեն լինի հաճույքով ընթրել միասին ։

8. Ամուսիններին չի բավարարում կանացի ջերմությունը, նրանց դուր է գալիս, երբ իրենց գրկում են և համբուրում։

9. Կարիք չկա կերակուրը պաշտամունք դարձնել։ Ավելի շատ օգուտ կբերի հավասարակշռված սննդակարգը, այլ ոչ թե համեղ կերակուրները, որից հետո դժվար է նույնիսկ սեղանից վեր կենալ։

10. Ամուսինը գիտակցում է, որ կլիմաքսի հետ կապված հնարավոր է կնոջ տրամադրությունը փոխոխվի։ Բայց դա չպետք է պատճառ հանդիսանա տան անդամներին կոպտելու համար։

Եվ ամենակարևորը, տղամարդիկ կարծում են, որ զույգերի խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ տղամարդը և կինը դադարում են հաճույք ստանալ սեքսից։

Spread the love
  • 25
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.