Ինչու է հետաձգվել Երևան – Վիեննա չվերթը

- in Կեղտոտ լվացք
inqnatir

Երևան-Վիեննա չվերթը նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը` նշելով, որ դա, սակայն, պետք չէ որակել որպես արտակարգ դեպք: Նրա գրառման համաձայն` «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև մյուս ամիսներին ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: «Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում`  ոչ թե արտակարգ, այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառով»,- գրել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20