Ինչպես համոզել մարդկանց չվախենալ ատամնաբույժներից

Bzhishk

Բրիտանացի գիտնականները մշակել են կոգնիտիվ վարքագծային թերապիա, որը օգնում է երեխաներին և մեծահասակներին չվախենալ ատամնաբույժի մոտ այցելությունից:

Լոնդոնի Թագավորական քոլեջից Թիմ Նյուտոնը և նրա գործընկերները մշակել են կոգնիտիվ վարքագծային թերապիա և այդ մեթոդը փորձել են մի քանի տասնյակ կամավորների վրա, որոնցից մի մասը սարսափելի վախեցել է ատամնաբույժներից, ատամնաբուժական գործիքից և կաբինետից:

Թերապիայի հիմքում ընկած է վախի պատճառների պարզումը, որը հետագայում հնարավորություն է տալիս կոգնիտիվ վարքագծային թերապիայի սեանսների ժամանակ նպատակային պայքարել այդ ֆոբիայի դեմ:

Համաձայն փորձի տվյալների՝ 5 մասնակիցներից 4-ը ազատվել են ատամները բուժելուց առաջ հանգստացնող դեղեր ընդունելու անհրաժեշտությունից:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.