Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում մեզ այս տարի

- in Հասարակություն

ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա ձմեռը տաք կլինի:

Հայաստանում դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր կլինի, հունվարին այն նույնպես բարձր կլինի մեկ աստիճանով, իսկ Շիրակում եւ Արարատյան դաշտում` մինչեւ երկու աստիճանով: Փետրվարին նույնպես օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով, Շիրակում եւ Արարատյան դաշտում` կրկին մինչեւ երկու աստիճանով: Տեղումների քանակաը դեկտեմբերին, հունվարին ու փետրվարին նորմայից ավելի կլինեն:

Դեկտեմբերին Շիրակում, կոտայքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը կտատանվի +4+7 աստիճանի սահմանում, իսկ ամսվա երկրորդ կեսին արդեն գիշերվա ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում մինչեւ -17-23 աստիճան:

Լոռիում առաջին տասնօրյակում կլինի +10-14, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կնվազի -15-20, Տավուշում ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը կլինի +12+15 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` -10-15 աստիճան ցուրտ կգրանցվի, Սյունիքի մարզում ամսվա առաջին կեսին կլինի +10+15, ամսվա երկրորդ կեսին կլինի -7-12 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում կդիտվի 8-10 աստիճան տաքություն, ամսվա երկրորդ կեսին` գիշերային ժամերին կդիտվի 12-15 աստիճան ցուրտ, մայրաքաղաքում ամսվա առաջին կեսին կդիտվի 8-10 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը կդիտվի -12-15 աստիճան ցուրտ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20