Ինքնաթիռները կոչնչացնեն ԴԱԻՇ-ի պահեստները

- in Հասարակություն
Inqnatir

Ռուսական ռմբակոծիչները` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին երրորդ զանգվածային հարվածի ընթացքում ոչնչացրել են շտաբ գրասենյակը, 3 խոշոր նավթային համալիր և նավթի թորման կայան: Այս մասին հայտնել է ռուսական զինուժի ներկայացուցիչ Անդրեյ Կարտապոլովը:

«Հարվածների արդյունքում ոչնչացվել են շտաբ գրասենյակը, վառելանյութի և զինամթերքի 3 պահեստ, պայթուցիկ նյութերի արտադրման գործարան, հրամանատարական կետ, ականանետների արտադրման և վերանորոգման արհեստանոց, ինչպես նաև երեք նավթային համալիր և նավթի թորման կայան»,- ասել է Կարտապոլովը:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խստացնում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը և կոչնչացնի գրոհայինների նավթային ենթակառույցները: Այս մասին նա ասել է MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Մենք պատրաստ ենք փոխել մեր մասնակցության կանոնները: Մենք փոխել ենք ռազմավարությունը` ինչպես բենզատարների դեպքում»,- հայտարարել է Քարթերը` նկատի ունենալով ԴԱԻՇ-ի բենզատարների ավտոշարասյան վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը:

Նա հստակեցրել է, որ նախկինում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը խուսափում էին նման օբյեկտների հարվածելուց, քանի որ նավթային ոլորտում զբաղված է նաև ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո ապրող քաղաքացիական բնակչությունը: Սակայն Փարիզի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ը որոշել է փոխել ռազմավարությունը` նկատի ունենալով այն, որ նավթային ոլորտում ստացված եկամուտները ահաբեկիչների ֆինանսավորման հիմքն է:

ԱՄՆ-ի իշխանությունները որևէ տեղեկություն չունեն ԴԱԻՇ-ի կողմից ամերիկյան քաղաքների համար սպառնալիքների մասին։ Այդ մասին հեռուստաալիքի եթերում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն։

«Մենք չունենք Վաշինգտոնի հանդեպ իրական սպառնալիքների մասին վստահության արժանի տեղեկություններ։ Դա վերաբերում է նաև մյուս քաղաքներին։ Դրա հետ մեկտեղ, անթույատրելի է զգոնությունը կորցնելը։ Մենք օգտագործում ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները»,- ասել է Մոնակոն։ Մոնակոն հավելել է, որ երկրի հատուկ ծառայությունները մանրակրկիտ ստուգում են երկիր ժամանող փախստականներին, ինչի համար էլ ահաբեկիչներին շատ բարդ կլինի ներգաղթյալի անվան տակ ԱՄՆ ներթափանցելը։

Ավելի վաղ ԴԱԻՇ-ը սպառնացել էր ահաբեկչություններ իրականացնել Վաշինգտոնում ու Նյու Յորքում։

Spread the love