Իսրայելը քաղաքացիական ինքնաթիռները կհագեցնի շարժական զենիթա-հրթիռային համալիրներից պաշտպանությամբ

- in Հասարակություն
inqnatir

Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել օդանավերի քաղաքացիական պարկը սարքավորել ուղղորդված ինֆրակարմիր դիմակայության համակարգերով շարժական զենիթա-հրթիռային համալիրների պոտենցիալ սպառնալիքներից պաշտպանության նպատակով: haqqin.az-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոսավիացիան»՝ հղում անելով Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրենի նամակին:

«Որոշումն ընդունվել է որպես պատասխան այդ տեսակի զենքի աճող տարածմանը և դրա կենտրոնացմանը ոչ պետական միավորումների ձեռքերում, որոնց մի շարքը ներգրավված է քաղաքացիական ինքնաթիռների դեմ հարձակումներին, ինչպես, օրինակ, հարձակումը իսրայելական «Արկիա» ավիաընկերության Boeing 757-ի վրա 2002թ. նոյեմբերի 28-ին Մոի միջազգային օդանավակայանից (Քենիա) թռիչքի ժամանակ»,- ասվում է փաստաթղթում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20