Իրանին 50 մլրդ դոլար է անհրաժեշտ ավիաարդյունաբերության զարգացման համար

- in Միջազգային
Inqnatir

Իրանին 50 մլրդ դոլար է անհրաժեշտ ավիացիոն արդյունաբերության զարգացման և 500 ուղևորատար ինքնանթիռների գնման համար՝ հայտարարել է երկրի բնակարանաշինության և քաղաքային զարգացման հարցերով նախարար Աբաս Ախունդին։

«Ներկայումս մենք ունենք 250 ինքնաթիռներ։ Դրանցից միայն 150-ն են գործող, 100-ը գտնվում են ոչ աշխատանքային վիճակում»,-հայտարարել է նա IRNA գործակալության հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Իրանի ավիացիային չի բավականացնում միջին հեռավորության 400 ինքնաթիռ և կարճ հեռավորության 100 ինքնաթիռ։

Նախարարը նաև նշել է, որ երկրի օդանավակայանները վերակառուցման կարիք ունեն։ Տեղի ավիահանգույցների ուղևորահոսքը կազմում է տարեկան ավելի քան 50 մլն ուղևոր։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20