ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դիվանագիտությունն այլընտրանք չունի

- in Կարծիք
James Uorlik

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առնչությամբ: 

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա անդրադարձավ նաեւ սահմանային վերջին միջադեպերին եւ պարզաբանեց, թե ինչն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

-Պարոն դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի մերառաջարկը չմերժելուհամար: Տարածաշրջան ձեր վերջին այցելությանժամանակ ասացիք, որ Հայաստանի եւԱդրբեջանի նախագահներըհանդիպման ցանկություն են հայտնել: Արդեն հստա՞կ է`ե՞րբ եւ որտե՞ղկհանդիպեն նախագահները եւ ի՞նչ կարելի է ակնկալելայդհանդիպումից:

-Համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում նախագահները խոստացան հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ: Ակնկալում ենք, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը: Մենք նրանց կոչ կանենք օգտագործել հնարավորությունը` նվազեցնելու լարվածությունը, վերջ դնելու բռնությանը և խուսափելու զոհերից, այդ թվում`անմեղ քաղաքացիների շրջանում:

-Պարոն Ուորլիք, շատ հաճախ փորձագետներն ու քաղաքագետները,խոսելով ԼՂհակամարտության կարգավորման մասին, կարծիք ենհայտնում, որ վերջին շրջանումիրավիճակը կարելի է բնութագրելայսպես` «բանակցություններ հանունբանակցությունների»: Համամի՞տեք այդ տեսակետւ հետ:

-Դիվանագիտությունն այլընտրանք չունի: Առանց համանախագահների ակտիվ միջնորդության և բանակցություններում կողմերի մասնակցության, ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վտանգը մեծանում է: Անցյալ հոկտեմբերին կողմերը խոստացան ակտիվացնել երկխոսությունը և հուսանք, որ առաջիկա հանդիպումը նրանց հաղորդակցման համար նոր խթան կհանդիսանա:

Որոնք են այն խնդիրները որ ներկա դրությամբ խոչընդոտում ենհակամարտությանխաղաղ կարգավորմանն ու  համաձայնագրիստորագրմանը:

-Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով ձեռք բերած կարգավորումը տևական ժամանակ այս հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն և բարգավաճում:  Համանախագահները կշարունակեն այս հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կարևորում են մեր դերը, բայց վերջանական որոշումը պետք է կայացնեն նախագահները:

-Պարոն համանախագահ, չեք կարծո՞ւմ, որ վերջին միջադեպը, երբադրբեջանականկողմը կրակոց արձակեց դիտորդական առաքելությունիրականացնող ԵԱՀԿներկայացուցիչների եւ համանախագահներիուղղությամբ, հենց խոչընդոտներից մեկնէ, այն աումով, որ բացակայումէ վստահության տարրը:

-Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20