Կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը չի հանգեցնի ավտորիտար իշխանության

- in Միջազգային
Turkey

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը չի հանգեցնի ավտորիտար իշխանության:

«Կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը չի նշանակում անցում կատարել ինքնակալության։ ԱՄՆ-ում գոյություն ունի կառավարման նախագահական համակարգ, և այն ավտորիտար չէ։ Թուրքիայում էլ կլինի այդպիսին։

Եթե Գերմանիայում կառավարման խորհրդարանական համակարգն ավտորիտար չէ, նույն կերպ նույն համակարգը Թուրքիայում չի լինի ավտորիտար»,- ասել է նա։

Դավութօղլուի խոսքով՝ այդ հարցը քննարկվելու է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ. «Մենք Թուրքիայում կհանգենք քաղաքական նոր մշակույթի։ Բոլորը կտեսնեն դա»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20