ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը

- in Ընտրություններ
Yntrutyun

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Հաստատվել է նաև հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, 2015 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 20.00-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրմանը:

Արտահերթ նիստում, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 8 տեղամասերում քվեարկության սկիզբը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփո­խու­թյունների հանրաքվեի` էլեկտրոնային եղանակով քվեար­կությունը սկսվում է 2015 թվականի նոյեմբերի 27-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2015 թվականի դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի հարցաթերթիկի նմուշը: Հանրաքվեն նաքխատեսված է դեկտեմբերի 6-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20