Կյանքի կեղծիքը

Sanduxk

Մարդիկ ապրում են իլյուզիայով: Դժբախտ է նա, ով չունի ինքնախաբեություն: Իլյուզիան մեր հոգու սնունդն է, առանց որի նա չի կարող ապրել, ինչպես ծծկերն առանց կաթի:

Ո՞վ չի զգում կյանքի կեղծիքը: Բայց ու՞ր է այն գերմարդը, որ կարող է ազատվել նրանից:

Մենք նման ենք այն երեխային, որ շատ լավ գիտե, թե իր ձին փայտյա է, բայց վարում է նրան ինչպես իսկական ձիու: Սանձում է, հեծնում, շոյում, կերակրում, ջրում: Փորձիր ծաղրել նրա իլյուզիան, նա կվշտանա դառնագին: Փորձիր զարկել անշունչ փայտին, նա կկատաղի, վասնզի դու ցավ ես պատճառում նրա իլյուզիային:
Յուրաքանչյուրը մեզնից ունի իր փայտյա ձին և շնչում է նրանով:

Չկա ավելի մեծ դաժանություն, քան երբ խելոքն աշխատում է հիմարին ապացուցանել նրա հիմարությունը: Չկա ավելի տգեղ վերաբերմունք, քան երբ գեղեցկուհին ծաղրում է իր ընկերուհու տգեղությունը կամ երբ տաղանդավոր արտիստը շեշտում է իր արհեստակցի անշնորհքությունը:

Թողեք տգեղին ապրել իր գեղեցկությամբ, հիմարին՝ իր խելոքությամբ: Մի կործանեք մարդկանց իլյուզիան, փոխարենը ոչինչ ունիք տալու:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ; 1921 թ. Փարիզ

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից

Spread the love
  • 10
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.