Հայտնի են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտուբուսի վթարից վիրավորվածների անունները

Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:

Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է ՌԴ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտրամադրի պատահարի վերաբերյալ:

Ստորեև ներկայացնում ենք վիրավորների ցանկը, որը ստացվել է ՌԴ-ից:
Կարեն Սաֆարյան – 1985թ․
Ապրես Ասրյան – 1966թ․
Նարինե Երեմիշյան – 1961թ․
Ռադիկ Անտոնյան – 1972թ․
Ռազմիկ Թովմասյան – 1981թ․
Կարպիս Աղաջանյան – 1950թ․
Սիմոն Կարախանյան – 1975թ․
Գալյա Սարգսյան – 1963թ․
Վովա Դանիլեյան – 1976թ․
Հունան Մինասյան – 1989թ․
Արմեն Երեմյան – 1987թ․
Արման Խուրչուրյան – 1986թ․
Սարգիս Առաքելյյան 1987թ․
Գևորգ Միշպիրյան – 1980թ․
Սերգեյ Սարգսյան – 1960թ․
Անուշավան Երեմյան
Սպարտակ Նալբանդյան
Հակոբ Նահապետյան
Անուշավան Երեմյան
Լևոն Անուսյան
Սարգիս Գրիգորյան
Ժորա Օհանյան
Արթուր Ռոնեսյան
Լևոն Ուռուսյան
Տիգրան Հակոբյան
Սարգիս Մկրտչյան
Ռազմիկ Թովմասյան
Ռադիկ Անտոնյան
Կարեն Պաֆարյան
Մարինե Երեմյան
Ապրես Ասրյան
Կարգիս Աղաջանյան
Գայանե Սարգսյան
Հունան Մինոսյան
Արման Ուրչուրյան
Արմեն Երեմյան
Վովա Դանիելյան
Սիմոն Կարախանյան
Գայանե Հարությունյան
Արարատ Գալստյան
Մելան Թադևոսյան
Գարիկ Քասոբարգյան
Քնարիկ Չափարյան
Ժորա Ռումակյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20