Հարավային Սուդանում հայտնաբերվել են կործանված Ան-12-ի «սեւ արկղերը»

inqnatir

Քննիչները հայտնաբերել են այս տարվա նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված Ան-12  ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է աֆրիկյան երկրի պետական ռադիոն:

Աղետի հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել Է 41 մարդ, Հարավային Սուդանի Կարմիր խաչը հայտարարել Է 36 հոգու զոհվելու մասին: Ինքնաթիռը կործանվել է երկրի մայրաքաղաք Ջուբայից թռչելուց գրեթե անմիջապես հետո: Ողջ է մնացել երկու մարդ:

Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Աթենի Ուեքի տվյալներով՝ անձնակազմը ներառում էր վեց օտարերկրացի՝ Հայաստանի հինգ քաղաքացիներ եւ մեկ ռուսաստանցի:

Առայժմ հայտնի չէ, թե երբ կիրականացվի «սեւ արկղերի» տվյալների վերծանումը: Հանրապետության տրանսպորտի, ճանապարհների եւ կամուրջների նախարար Քուոնգ Դանիեր Գաթլուաքը խոստովանել Է, որ երկիրն «այնքան էլ լավ չի հանդերձված, որպեսզի կարողանա հաղթահարել առանձին աղետների հետեւանքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20