Հարավային Սուդանում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռ է վթարվել

- in Միջազգային
inqnatir

Հարավային Սուդանում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռ է վթարվել։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 5 անդամներն ու 7 ուղևոր։ Օդանավում եղած 12 մարդուց միայն 2-ն են ողջ մնացել։

Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Ջուբայում՝ օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա՝ հայտնում է South Sudan Tribune պարբերականը։

«Միայն երկուսն են ողջ, որից մեկը՝ երեխա»,- հայտնել է պարբերականն իր թվիթերյան միկրոբլոգում։

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20