Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ

- in Պաշտոնական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ցավակցական ուղերձում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները: Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20