Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացում է գրանցվել

- in Իրավունք
Hayastan - Turkia

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացում է գրանցվել։

Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK) հետաքննություն է սկսել Դինքի սպանության գործը հետաքննող հանրապետական դատախազ Գյոքալփ Քյոքչուի նկատմամբ՝ նրան կասկածելով ծառայողական դիրքը չարաշահելու համար։

Քյոքչուին մասնավորապես կասկածում են գործի հետաքննության վերաբերյալ «մամուլին տեղեկություններ տրամադրելու» համար։

Քյոքչուն HSYK-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև նրա համար, որ առանց գլխավոր դատախազության համաձայնության՝ հավանության է արժանացրել մի շարք ձերբակալություններ։ Այդպիսով, Քյոքչուի իրականացրած հետաքննությունը դարձել է ոչ անկողմնակալ և հակասել է գաղտնիության գործոնը հարգելուն։

Այժմ նա կարող է պաշտոնանկ արվել հետաքննության գաղտնիությունը խախտելու և առանց գլխավոր դատախազությանն իրազեկելու մի շարք ձերբակալություններ արտոնելու համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20