Հրապարակվել է A321-ի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները

- in Միջազգային
inqnatir

Սինայի թերակղզում կործանված ռուսական Airbus A321 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները ցույց են տվել, որ օդաչուներն իրար մեջ ինքնաթիռում տեխնիկական անսարքություններ չեն քննարկել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրին:

Պարբերականի տեղեկությամբ՝ անձնակազմը գործնականում ժամանակ չի ունեցել ոչ աշխատանքային իրավիճակին արձագանքելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռադարներից ինքնաթիռի անհետացման պահին ձայնագրության մեջ նախորդել են «աշխատանքային թռիչքին ոչ բնորոշ ձայներ», սակայն օդաչուներն աղետի ազդանշան չեն տվել, ոչաշխատանքային իրավճակն ինքնաթիռում տեղի է ունեցել հանկարծակի և անսպասելի է եղել թռիչքի անձնակազմի համար:

А321-ի զոհերի մարմիններն ուսումնասիրած եգիպտացի դատաբժշկական փորձագետը հայտարարել է, որ զոհերի վնասվածքների բնույթը կարող է վկայել ինքնաթիռում պայթյունի մասին: Նրա խոսքով՝ աճյունների մեծ մասի նույնականացման համար պահանջվում է գենետիկ փորձաքննություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20